|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել Արևմտյան Հայաստան կատարած իր այցից ու կից գրառում կատարել:
Նա մասնավորապես նշել է. «Վերջին օրերին ավելի քան 500 մարդ գրել է ինձ այն հարցով, թե ինչ եմ անում այն վայրում, որտեղ դեռ պահպանված են Հայոց ցեղասպանության հետքերը: Ես վավերագրական ֆիլմ եմ պատրաստում Ցեղասպանության մասին՝ ներկայացնելով այն իմ ընտանիքի պատմության միջոցով: Սկսելով ռուս-թուրքական պատերազմից մինչև մեր օրերը: Ես ֆիլմը կցուցադրեմ Ռուսաստանի քաղաքներում և կկազմակերպեմ ցուցադրություններ ու պրեմիերաներ հայերի և բոլոր նրանց համար, ում անհանգստացնում է այն: Կդիտենք, կքննարկենք անցյալն ու ապագան: Շնորհակալ եմ»:
Հավելենք, որ Սարիկ Անդրեասյանը «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորն է:
