կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 14:27
Իրավական

Ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը կպատվիրակվի մասնավոր հատվածին

Ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը կպատվիրակվի մասնավոր հատվածին

Կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը հետևողական միջոցներ են ձեռնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման նպատակով: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ընթացքում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով նախաձեռնվել են հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, այդ թվում`

  • «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` տեսակցությունների ութ սենյակների համապարփակ հիմնանորոգման աշխատանքներ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ Սենյակները համալրվելու են կենցաղային տեխնիկայով և խոհանոցային կահույքով, կահավորվելու է մանկական սենյակ։ Ուշադրության կենտրոնում է նաև օդափոխության համակարգի ներդրման հարցը։
  • «Աբովյան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներումարտաքին կոյուղուսանհանգույցներիբաղնիքների հիմնանորոգումընդ որումկառուցվելու են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ պայմաններով սանհանգույցներ և բաղնիքներ։
  • «Կոշ» քրեակատարողական հիմնարկումճաշարանի կապիտալ վերանորոգում։
  • «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներումարտաքին կոյուղու հիմնանորոգում։

Բացի վերոհիշյալից՝ քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման արդյունավետ մեխանիզմների ապահովման, սննդի որակի էական բարձրացման և ՀՀ պետական գնումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով, միջազգային և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում առկա փորձի հիման վրա, կարճ ժամանակահատվածում նախատեսվում է ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակել մասնավոր հատվածին, ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններից ձեռք բերել պատրաստի սննդի մատուցման ծառայություններ: Սա նշանակում է՝ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։

Այդ նպատակով առաջիկայում՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ից, 70 օր տևողությամբ փորձնական ծրագիր է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներումԾրագրի հաջողության դեպքում հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունըԱզատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։