|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՊԲ զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի և ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության և ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հատկանշական է, որ ուսումնավարժական միջոցառումների ընթացքում, ինչպես տարբեր աստիճանի հրամանատարական օղակների և շտաբերի կողմից որոշումների ընդունման, այնպես էլ զորքերի մակարդակով դրանց իրականացման ժամանակ բավականին նպատակասլաց կերպով հաշվի են առնվում դասական ռազմարվեսի պահանջները, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմում և 2016թ. ապրիլյան քառօրյայում արձանագրված առավել ուսանելի դասերը:
Անչափ խրախուսելի է, որ ՊԲ որոշ զորատեսակներ, մասնավորապես՝ հակաօդայինները, ռազմավարական զորավարժությունների ընթացքում իրենց պատրաստակամության բարձր աստիճանը, տեսականին զուգահեռ, ցուցադրում են նաև գործնականում: Դրա ապացույցն է, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 10.15-ի սահմանում Արցախի օդային սահմանը խախտած հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցումը Ակնայի պաշտպաական հատվածում: