Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Մեծ հավանականություն կար,որ Ռուսաստանը նպատակ ուներ միջոցներ բերել Հայաստան և ՀԱՊԿ զորավարժության ավարտից հետո դուրս չգալ Հայաստանից՝ թույլ չտալով թուրք-ադրբեջանական նոր հարձակում ։
Բայց Նիկոլը ,Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի դրդմաբ ,չեղարկեց ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում ու «տրոյական ձիու» նման ճանապարհ հարթեց թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման համար։
Մարդ ինչքան պետք է քաղաքակապես անմեղսունակ լինի,որ ասի ,թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար։
Լավ իմացիր.Ռուսաստանը չիներ 1992-ի մայիսին ու 1993-ի հոկտեմբերին Թուրքիան Հայաստան էր արշավել։
Ռուսաստանի օժանդակությունը եթե չլիներ ,դժվար թե մենք ադրբեջանցիներին հաղթեինք։
2020-ի աշնանը Ռուսաստանը չլիներ,դու Արցախը վաղուց էիր փաթեթով Ադրբեջանին հանձնել։
Նիկոլի այս թեզը թուրքական թեզ է,ըստ որի եթե Ռուսաստանը չգար Կովկաս Հայոց ցեղասպանություն էր չէր լինի։
Այ անմեղսունակներ,Ռուսաստանը չլիներ, 20-րդ դարի սկզբում Հայոց պետականություն դժվար վերականգնվեր ,իսկ հայերս էլ պետականաստեղծ ազգից վաղուզ վեր էինք ածվել թուրքերի համար առեւտուր անող «տասովշիկների»։
Երեւի Նիկոլի երազանքը հենց դա եղել՝ դառնալ թուրքերի «տասովշիկը»»։