Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ, այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Նախարար Մանացականյանը շնորհավորեց իր ֆինն գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ: Արտգործնախարարներն արտահայտեցին փոխադարձ պատրաստակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ: Ընդգծվեց թիրախային ուղղություններ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտների ներկայացուցիչների միջև կապերի խթանման կարևորությունը:
Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ, ինչպես նաև անդրադարձան Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ֆինն գործընկերոջը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Զրուցակիցները կարևորեցին հակամարտության կողմերի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ասված է հաղորդագրությունում։