| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նման բան չի կարող տեղի ունենալ` Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայկական և ռուսական մամուլում քննարկվող` հայկական երկաթուղու կառավարման կոնցենսիոն պայմանագրի հնարավոր լուծման դեպքում առանց շարժակազմի մնալու խնդրին:
«Կոնցենսիոն պայմանագրի 17-8 Հոդվածի համաձայն՝ եթե Կոնցեսիոները («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն) լուծում է սույն պայմանագիրը Կոնցեդենտի (Հայաստանի Հանրապետության) պարտավորությունների խախտման հիմքով, ապա Կոնցեդենտը (Հայաստանի Հանրապետությունը) ձեռք է բերում Կոնցեսիոների («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի) սեփականություն հանդիսացող շարժակազմը` վճարելով Կոնցեսիոներին («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին) շարժակազմի մնացորդային գինը` հաշվարկված անկախ գնահատողի կողմից` կիրառվող օրենսդրության համաձայն: Այսինքն` պայմանագրի լուծման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է իր ցանկությամբ ձեռք բերել, պահել շարժակազմը՝ վճարելով դրանց մնացորդային արժեքը»,-բացատրեց նա:
Տնտեսագետի խոսքով՝ այդ թեզը շրջանառվում է հիմնականում քաղաքական նպատակներով, ըստ որի՝ պայմանագրի լուծման դեպքում հայկական երկաթուղային համակարգը կմնա առանց շարժակազմի (գնացքների, վագոնների):
«Այս պայմանագիրը մեր երկրի տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի և հնարավորություն է տալիս առանց քրեական գործեր հարուցելու իրականացնել ստուգումներ երկաթուղային համակարգում, բացահայտել խախտումները, վեճերը լուծել պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում»,- ասաց Ս. Պարսյանը:
Նա վստահեցրեց, որ սա տնտեսական խնդիր է և պետք է լուծել՝ հենվելով իրավապայմանագրային դրույթների և տնտեսական մոտեցումների վրա: