Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ամերիկյան «Էս Ի Այ Յու» կազմակերպության Կալիֆորնիայի գրասենյակի պատասխանատուների հետ. կազմակերպությունը զբաղվում է աշխատավորների շահերի պաշտպանության հարցերով:Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրային կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արհմիությունների մասին օրենսդրությանն առնչվող հարցեր:
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է արհմիությունների ստեղծման և կազմավորման նոր մոդել, որը, ցավոք, չի արժանացել խորհրդարանի հավանությանը:
Կողմերը մտահոգիչ են համարել, որ Հայաստանում աշխատող մարդու շահերն իրավական առումով պաշտպանված չեն: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում քաղաքական ուժերի միջև կսկսվեն քննարկումներ՝ գործուն արհմիությունների մասին օրենք ունենալու հարցի վերաբերյալ:
Կալիֆորնիայի գրասենյակի տնօրեն Շուշան Բաղբուդարյանը նշել է, որ իրենց կազմակերպության շահառուներ են հանդիսանում 2.5 մլն աշխատողներ: Նրա խոսքով՝ կազմակերպությունը պատրաստ է վերոնշյալ հարցում Հայաստանի կառավարությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ փորձի փոխանակում իրականացնելու միջոցով նպաստել երկրում արհմիությունների գործուն ցանց ստեղծելուն: