| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք Երևան են ժամանել մասնակցելու Հայաստանում «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի գործունեության 25-ամյակին նվիրված տարածաշրջանում կազմակերպվող առաջին համաժողովին: 
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը: 
Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար և մաղթել հետագա արդյունավետ գործունեություն:
«Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանը կարևոր գործընկեր է իրենց համար և վստահեցրել, որ Երևանում հոկտեմբերի 14-ից մեկնարկող համաժողովում քննարկվելու են նաև մեր երկրում նոր ծրագրեր իրականացնելու ուղղությունները: 
Աշխարհում գործում է ավելի քան 30 հազար Ռոթարի ակումբ, 1 մլն 200 հազար անդամներով, որոնք միավորված են «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի միջազգային կազմակերպության մեջ: Ռոթարին իրականացրել է 4 միլիարդ դոլարից ավելի արժողությամբ բարեգործական ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 3 մլն դոլարի ծրագրեր Հայաստանում: