Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Լռության ձայն» հասարակական կազմակերպության նախագահ Արտաշես Հովհաննիսյանին և լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների:
Վերջիններիս նախարարը հրավիրել էր հանդիպման՝ լսելու նրանց մտահոգությունները և առաջարկությունները՝ «Բարձրագույն կրթության մասին» օրինագծում ներառականության ապահովման և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ամրագրման վերաբերյալ: Երիտասարդները նշել են, որ ի տարբերություն հանրակրթական համակարգի՝ բարձրագույն կրթության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշակի դժվարություններ կան մատչելիության, հասանելիության և, առհասարակ, ներառականության տեսանկյունից: Ըստ հանդիպման մասնակիցների՝ կոնկրետ լսողության խանգարում ունեցող անձանց համար բուհերում բացակայում են թարգմանիչների հաստիքներ, իսկ առկա թարգմանիչները կարիք ունեն հավելյալ վերապատրաստման:
Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ օրինագծում որոշակի լուծումներ են տրվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, իսկ որոշ հարցեր կկարգավորվեն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում: Առկա բոլոր խնդիրներին համակարգային լուծում տալու համար, ըստ Լևոն Մկրտչյանի, անհրաժեշտ են ֆինանսական մեծ ներդրումներ: Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան վերլուծություն և հաշվարկ, որի արդյունքում գուցե կարիք լինի Մանկավարժական համալսարանում, օրինակ, ներդնել թարգմանիչների մագիստրոսական ծրագիր:
«Սրա արդյունքում մի քանի տարի հետո կունենանք թարգմանիչների սերունդ և ամեն բուհում՝ առնվազն մեկ այդպիսի հաստիքի առկայություն»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ պետությունը կանի հնարավորը՝ երիտասարդների մասնագիտական ուսումնառությունն առանց խոչընդոտների կազմակերպելու համար:
ՀՀ ԿԳՆ