Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ecorys կազմակերպության տեխնիկական աջակցության պատվիրակությանը` Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային զարգացման բարեփոխումների ընթացիկ իրավիճակը, դրանից բխող առաջնահերթությունները, ինչպես նաև փորձնական տարածքներում պիլոտային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Լոքյանը կարևորել է գյուղատնտեսական և ֆինանսական զարգացման ծրագրերի առաջին փորձնական միջոցառումների իրականացումը ՀՀ առանձին համայնքներում և շեշտել դրա գործառնական նշանակությունը վարչատարածքային բարեփոխումների համատեքստում։
«Մենք մտել ենք բարեփոխումների նոր փուլ և այդ նպատակով գործիքներ ենք ներգրավել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար:Պլանավորում ենք ունենալ համայնքների զարգացման ռազմավարություններ, որոնց արդյունքում ակնկալում ենք գյուղատնտեսությունն ու էկոնոմիկան ինտեգրել մեր համայնքներ»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և համայնքներում կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Նախարար Լոքյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակներին ԵՄ-ի հետ նմանօրինակ ջերմ համագործակցություն ապահովելու համար և հույս հայտնել, որ կապահովվի ծրագրի շարունակականությունը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն