Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեծ Բրիտանիան դարձյալ հնարավոր է հետաձգի իր ելքը Եվրամիությունից՝ ծանրակշիռ հիմքերի առկայության պարագայում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն իռլանդական սահմանին, անգամ՝ Բրյուսելի հետ Եվրամիության առջև ֆինանսական պարտավորությունների կատարման գործարքի բացակայության պայմաններում։ Այս մասին ասվում է չորեքշաբթի Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության արժանացած բանաձևում. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի նպատակն է՝ ընդգծել Եվրամիության դիրքորոշումը կարևոր հարցերում, որոնք վերաբերում են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն՝ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում։ Դրա ընդունման օգտին քվեարկել է 544 պատգամավոր, դեմ՝ 126, իսկ ձեռնպահ՝ 38:
«Եվրախորհրդարանը հավանություն կտա ժամկետը երկարացնելուն՝ համաձայն Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի, եթե դրա համար լինեն հստակ պատճառներ և նպատակ, մասնավորապես՝ Brexit-ից խուսափելու ցանկություն՝ առանց գործարքի, անցկացնել խորհրդարանական ընտրություններ կամ հանրաքվե, հրաժարվել 50-րդ հոդվածի կիրառումից կամ համաձայնագիր կնքել դուրս գալու պայմանների մասին»,- պարզաբանել են զեկույցի հեղինակները՝ շեշտելով, որ դա չպետք է անդրադառնա ԵՄ ինստիտուտների գործունեության վրա։
Միևնույն ժամանակ նրանք նաև հիշեցրել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որը պարտավորեցնում է կառավարությանը՝ ԵՄ-ից խնդրել Brexit-ի հերթական հետաձգման մասին, եթե գործարքը Բրյուսելի հետ ձեռք չբերվի հոկտեմբերի 19-ին, այն պարագայում, երբ դուրս գալու պաշտոնական օրը այս պահի դրությամբ հոկտեմբերի 31-ն է։