կարևոր
637 դիտում, 46 րոպե առաջ - 2026-09-15 17:32
Աշխարհ

Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին

ԵՄ-ն ժամանակավորապես կվերացնի Հայաստանից արտահանվող ապրանքների մաքսատուրքը։ Նման որոշում ընդունվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում, երբ հավանություն տրվեց «Made in Armenia» արտադրանքի համար առևտրային միջոցառումների համակարգ կիրառելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։

Նիստում այդ առաջարկն ընդունվել է 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։

«ԵՄ-ն նախատեսում է 2 տարով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։ Առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ կսահմանվեն նաև հայկական գյուղատնտեսական 8 տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։ Նախագիծը նախատեսում է նաև պաշտպանական մեխանիզմներ, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան Եվրամիությանը միջամտել, եթե Հայաստանից ներմուծման աճը բացասական ազդեցություն ունենա եվրոպացի արտադրողների վրա»,– ասված է որոշման մեջ։