Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից 1 շաբաթ անց քաղաքական դաշտում սկսվել են խոսակցությունները մայիսին տեղի ունենալիք համապետական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Քննարկումների առիթը դարձել է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Բյուլենթ Արընչի արած առաջարկն ընտրությունները հետաձգելու մասին: Վերջինս ընտրությունները «միայն մեկ անգամ հետաձգելու» առաջարկը հիմնավորել է իշխանությունների՝ երկրաշարժի հետևանքների վերացման վրա կենտրոնանալու անհրաժեշտությամբ:
Այդ առաջարկին կտրուկ դեմ է արտահայտվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինս հակասահմանադրական է անվանել մայիսին նախանշված ընտրությունների հնարավոր հետաձգումը, քանի որ այդ երկրի մայր օրենքը հետաձգում նախատեսում է միայն պատերազմի դեպքում:
«Սահմանադրությունը շատ հստակ է, միայն պատերազմի դեպքում կարող են ընտրությունները հետաձգվել: Ուստի քանի որ պատերազմ չկա, ընտրությունները չեն կարող հետաձգվել: Ոչ ոք չի կարող Սահմանադրությունից ու օրենքներից դուրս հիմնավորումներ անելով իր համար եզակի իրավական նորմ ստեղծել: Կա սահմանադրություն, եթե ասում ենք, որ Թուրքիան իրավական պետություն է, ապա նման բան չի կարելի անել»,- պարզաբանել է Քըլըչդարօղլուն: