|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Տեղեկությունների հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․մայիսը որպես դպրոցի գիշերային պահակ է հրամանագրել երկու հոգու։
Պահակները փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել է 80,025 դրամ։ Արդյունքում, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, դպրոցի բյուջեից վատնվել է ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է քննություն։