կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-06 13:13
Արցախ

Արցախի Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել

Արցախի Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել

2021 թվականի փետրվարի 2-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացվել ԱՀ դատախազություն՝ ԱՀ համայնքների ղեկավարների խախտումների վերաբերյալ: Նախարարությունից հայտնում են, որ հաղորդման հիման վրա իրականացված քննության արդյունքում ԱՀ դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն և մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակենրում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշմումների պահանջներին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված ցուցակները տարամադրելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության կողմից իրականացվել են վերոնշյալ համայնքներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հաշվառված և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 (երեք) ամիս նշված համայնքներում բնակված քաղաքացիների տվյալների ճշգրտման աշխատանքները:

Նշված գործընթացը իրականացվել է համայնքների ղեկավարների և վարչակազմերի ղեկավարների միջոցով՝ վերջիններիս կողմից ներկայացված ցուցակների հիման վրա: Սակայն գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք անհամապատասխանություններ, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ նշված համայնքի ղեկավարները ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
 
Հաշվի առնելով վերոգրյալը, ԱՀ ՏԿԵՆ դիմել է ԱՀ Դատախազություն, որպեսզի ձեռնարկվի օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ պարզելու համար, արդյոք համայնքների ղեկավարների գործողությունները պարունակում են ԱՀ Քրեական օրենսգքրի 322-րդ, 323-րդ, 332-րդ կամ 334-րդ հոդվածներով սահմանված հանցակազմի տարրեր», - նշված է հաղորդագրության մեջ։