|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 10-ին, ժամը 08:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Արզումանյան փողոցում` թիվ 122 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Միխաիլ Ա., ծնված 1994 թ.) և «Volkswagen Vento» (վարորդ՝ Արարատ Ք.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Vento»-ի ուղևոր Նինա Ա.-ն (ծնված 1949 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան: