|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ Իրաքի Քուրդիստանի Սուլեյմանիա քաղաքում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով տուժել է 81 մարդ. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` հավելելով, որը 9-ը վիրավոր են հրազենից:
Ցուցարարները պահանջել են Քուրդիստանի կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի դեմ եւ փետրվարին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված 3 երիտասարդների սպանության համար պատասխանատու ոստիկանների պատիժը:
Քուրդիստանում, սկսած փետրվարի 17-ից, ցույցեր տեղի են ունենում համարյա ամեն օր: Այդ ընթացքում սպանվել է 5 մարդ, այ թվում` 2 ոստիկան: