|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԽՔ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը ներկայացվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քննարկվել անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղել զինված ուժերի ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերին, զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի շարունակական բարելավման աշխատանքներին, դիրքերի ջրապահովման աշխատանքների կատարողականին, ինչպես նաև Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործողություններին։
Մինչ այդ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության, ռազմավարական ենթակառուցվածքների և տարածքային համաչափ զարգացման ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: