|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է նաև հայ-բուլղարական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը: Նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում և կարևորել մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում փորձի փոխանակումը:
Տիկին դեսպանն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: