Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայիս իշխանության գլխավոր խնդիրներից մեկը, ըստ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, քաղաքագետ Վիգեն Հակոբյանի, անկանխատեսելիությունն է, և դա առկա է նաև արտաքին քաղաքականության մեջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկանխատեսելիությունը Հակոբյանը բացատրեց այսպես՝ մի կողմից՝ Շիշկինին ապաստան տալը, մյուս կողմից՝ Լեհաստան չգնալը քաղաքական տրամաբանության տեսանկյունից իրար հակասում են:
«Հաշվի առնելով վերոնշյալ անկանխատեսելիությունը՝ հնարավո՞ր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը չեղարկվի՝ անկախ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից»,- հարցրեցին լրագրողները:
Հակոբյանը պատասխանեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է լինել, բայց փաստն այն է, որ այս պահին համաձայնությունը կա:
Հարցին, թե ՌԴ նախագահն ակնարկում է, որ ցանկանում է Քոչարյանին ազատության մեջ տեսնել, իշխանություններն արդյո՞ք հաշվի նստելու են այդ հանգամանքի հետ, այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, հաշվի առնվել է այդ տեսակետը: Եթե հոկտեմբերին ԵԱՏՄ վեհաժողովը հենց Երևանում չլիներ, գուցեև հաշվի չառնվեր այդ աստիճան, բայց քանի որ կա այդպիսի կոնկրետ գործոն, հաշվի է առնվել: Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա Փաշինյանն այդտեղ անում է ավելին, նույնիսկ ավելին, քան նախկիններն էին անում՝ Սիրիա զորք ուղարկելը, քվեարկությունները ՄԱԿ-ում և քայլերը ԵԱՏՄ-ի ամրապնդման հարցում»: