Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշումը:
Նա նշեց, որ կառավարության` ավելի վաղ կայացրած համապատասխան որոշմամբ` ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկրորդ փուլով նախատեսվել էր հիմնադրել ճառագայթային բուժման կենտրոն, որի ստեղծման ամբողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում: Սակայն ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում հայկական կողմը խնդրել է Համաշխարհային բանկին` Ճառագայթային կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները բաշխել այլ ուղղություններով: Մասնավորապես` գումարները ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն:
Առաջարկվում է լուծարել «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ն, սակայն, կարևորելով այդ ուղղությունը, պլանավորվում է ոլորտի զարգացումն իրականացնել մասնավոր ներդրողների կողմից: Նախարարը հավելեց, որ ճառագայթային կենտրոնի ախտորոշիչ մասն արդեն իսկ կա` մոտ տասը տարի, սակայն չի գործում: Այսինքն` գործի 95 տոկոսն արվել է, մնացել է, որ այն գործի: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և վարկային միջոցներով պետք է սկսվեր կենտրոնի բուժական մասի կառուցումը: Եվ ահա, կառավարության այս որոշմամբ, նախատեսվում է, որ բուժական մասի կառուցման համար նախատեսված միջոցներն ուղղվեն Մարտունիում ու Վայոց ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն:
Վարչապետը, ամփոփելով հարցը, ասաց, որ երկու խնդիր կա լուծելու` գործարկել ճառագայթային կենտրոնի ախտորոշիչ մասը և լուծել բուժական մասի խնդիրը: «Կարելի է քննարկել նաև այն տարբերակը, որ գուցե բաժնեմասերով ընկերություն ստեղծվի, որը գործարկի ախտորշոիչ ու բուժական մասերը, քանի որ մեծ գումարներ են ծախսվել դրա վրա»,- ասաց նա:
Որոշումն ընդունվեց: