Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
NASA-ի կողմից արված լուսանկարները ցույց են տալիս` Գրենլանդիայում ընդամենը մի քանի օրվա ընթացքում հսկայական սառույցներ են հալչել: Մեկ օրվա ընթացքում Գրենլանդիան ընդհանուր առմամբ 12,5 միլիարդ տոննա սառույց է կորցրել, հայտնում է Life-ը:
Լրատվամիջոցը, վկայակոչելով Սմիթսոնյան ինստիտուտի ամսագրում տեղ գտած հետազոտությունը, տեղեկացնում է` սառույցների հալչելու ընթացքին հետևում են դեռևս 1950 թվականից, բայց վերջին օրերի ընթացքում տեղի ունեցածն այդ թվականից ի վեր աննախադեպ ծավալի է հասել:
Նշվում է նաև, որ սառույցի ընդամենը մեկ միլիմետրի հալչելը կազմում է կղզու ողջ տարածքի 60%-ը, ինչը բավարար կլինի, որպեսզի ԱՄՆ Ֆլորիդա նահանգը սուզվի գրեթե 13 սմ-ով կամ ողջ Գերմանիան՝ 7 սմ-ով:
Կղզու ոչ մեծաթիվ բնակիչները հասցրել են նկարահանել, թե ինչպես են սառույցները փոքր գետերի վերածվում: