Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կողմնակիցները РИА Новости-ի թղթակցին հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է նախկին նախագահին:«Ոստիկանները գրոհ են ձեռնարկել նրա տան վրա, սկսվել է հրաձգություն և նրան տարան»,- ասել է ականատեսներից մեկը:
Ոստիկանության հատուկ գործողությունից հետո Ատամբաևի կողմնակիցները սկսել են ծառերը կտրել ու բարիկադներ սարքել Ատամբաևի տան առաջ: Ընդհանուր առմամբ Ատամբաևի առանձնատան մոտակայքում հավաքվել է շուրջ 300 մարդ: Հաղորդվում է, որ ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողության հետևանքով 10 մարդ է տուժել: Ատամբաևի ձերբակալության համար պատճառ է հանդիսացել այն, որ նա երեք անգամ հրաժարվել է ներկայանալ հարցաքննության` վկայի կարգավիճակում` քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման գործով:Ատամբաևը հայտարարել է, որ չի ներկայանա հարցաքննության, քանի որ ամենը աբսուրդ է և ինքը մաքուր է ժողովրդի առաջ: