Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիմումը ստանալու հանգամանքը: Այս մասին տեղեկանում ենք սահմանադրական դատարանի աշխատակազմից:
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաև տեղեկացվել է դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: