|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Յեշիլգյուղ թաղամասում տեղի է ունեցել ասորական Սբ Եփրեմ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եկեղեցին պատկանելու է Ստամբուլի ասորի համայնքին, տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը:
Այս իրադարձությունն առանձնանում է նրանով, որ հիմնարկեքի արարողությանն անձամբ ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչը աննախադեպ երևույթ էր:
Արարողությանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: