|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փետրվարի 11-ին՝ ժամը 14.00-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը:
Կազմակերպության նպատակներին, ծրագրերին, գործունեության ուղղություններին, ինչպես նաև հասարակական և ներքաղաքական զարգացումներին կանդրադառնան հիմնադիր նախագահ՝ ռազմական,հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և գործադիր տնօրեն՝ Կարեն Արիստակեսյանը:
«Հայ ազգային ճակատ»-ի նպատակն է համահայկական համախմբման միջոցով կյանքի կոչել պետականակենտրոն, ազգային ծրագրեր, որոնք կծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին, ամրապնդելով մեր տեղն ու դերը այս տարածաշրջանում, որպես կայուն, անվտանգ և զարգացող պետություն: Մենք համոզված ենք. Հայության ներուժի մեկտեղման և միասնականության ճանապարհներով կարող ենք ազատվել երկրում տիրող ապազգային մթնոլորտից և որդեգրել պետության կայունության ուղի:
Հիմնարկեքի արարողությանը ներկա կլինեն նաև մշակույթի, հասարակական, քաղաքական, ռազմական գործիչներ, ովքեր ևս հնարավորություն կունենան իրենց տեսակետներն հայտնելու երկրում տիրող իրավիճակի, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործընթացների վերաբերյալ:
«Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպություն