Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետությունում Համահայկական 7-րդ ամառային խաղերի կայացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 2-ից 8-ը մասնակիցների և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը ապահովելու համար առողջապահության նախարարի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով:Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախօրեին համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետների կողմից մասնակիցների կեցության վայրերում իրականացվել է սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրություն՝ սահմանվել է սանիտարահիգենիկ հսկողություն:
Օգոստոսի 4-ին և 5-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունների ու հյուրերի ժամանման օրերին շտապ օգնության բրիգադաների կողմից իրականացվել է հերթապահություն՝ Դադիվանք-Գետավան-Խաչենի կամուրջ տեղանքներում և Քաշաթաղ-Շուշի ավտոմայրուղիների վրա: Օգոստոսի 8-ին նույն մայրուղիներով կիրականացվի հյուրերի ճանապարհում:
«Սիրելի հայրենակիցներ և հանրապետության հյուրեր նշված օրերին բուժսպասարկման հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն՝ 30-03 կարճ հեռախոսահամարին և բուժսպասարկման համար Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան՝ 1-03 շուրջօրյա հեռախոսահամարին»,-ասված է հաղորդագրության մեջ: