Տեխասում գտնվող Walmart առևտրի կենտրոնում այսօր հրաձգություն են իրականացրել մի քանի մարդ, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, 30-ը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: KTSM հեռուստաընկերությունը հաղորդում է 18 զոհի մասին: Ոստիկանությունը հաղորդել է, որ միջադեպի գործով ձերբակալվել է մեկ անձ:
«Հիմա կրակոցներ չկան առևտրի կենտրոնում, սակայն վտանգը դեռ կա, ոստիկանները շրջափակել են տարածքը»,- հաղորդել է ոստիկանությունը: