ԱՄՆ-ում մեկ օրում երկու հրաձգություն է տեղի ունեցել` Տեխասում և Օհայոյում, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել ու վիրավորվել: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն: Այդ միջադեպերից հետո Նյու-Յորքի ոստիկանությունը խիստ վերահսկողություն է սահմանել, հատկապես այն վայրերում, որտեղ մարդկանց մեծ հոսքեր են լինում:
Հիշեցնենք, որ Տեխասում 21-ամյա հրաձիգը կրակ է բացել առևտրի կենտրոնում, որի հետևանքով զոհվել է 20, վիրավորվել 26 մադ: Օհայո նահանգի Օրեգոն բնակավայրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 16 մարդ: