|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ռուսաստանի Պերմի բուհում հրաձգության հետեւանքով զոհված բոլոր վեց անձինք ճանաչվել են, նրանց թվում է հինգ կին եւ մեկ տղամարդ:
«Ներկայում հաջողվել է ճանաչել հրաձգության հետեւանքով բոլոր զոհվածներին։ Ողբերգության զոհ է դարձել հինգ կին եւ 20 տարեկան մեկ երիտասարդ», - ասել է գործակալության զրուցակիցը։
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Պերմի բուհում հրաձգության հետեւանքով 6 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել։
Հրաձգությունը կազմակերպել է ուսանողը, որը ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել եւ վիրավորվել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Նա կրակել է ողորկափող որսորդական հրացանից, որը ձեռք է բերել այս տարվա մայիսին։ Երիտասարդը զենք է ունեցել օրինական հիմքերով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ։