Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 3-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ղեկավարներ:
Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը, Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին: Մարզային վարչությունների և Ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ցուցում տրվեց, հատկապես հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում, այդ թվում և մայրաքաղաքից մարզեր տանող ավտոճանապարհներին ուժեղացնել ծառայությունը:
Ոստիկանության պետը ընդգծեց, որ իրավախախտների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային: Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը: Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին