|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների պետեր, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ:
ՀՀ ոստիկանության պետը ներկայացրել է այսօր կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները:
Վալերիյ Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:
Խոսվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր:
Ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս: