Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու այն տարածքին, որտեղ տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ու ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը շրջել են տարածքում, քննարկել նախագծի իրականացման առանձնահատկությունները:
Օգոստոսի 1-ին Կառավարության նիստում հավանություն է տրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ներկայացրած նախագծին, որով Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 181 մլն դրամ և 21,5 հա հող:Կենտրոնի համար նախատեսված տարածքը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից: Սրանք Հայաստանի հյուսիսի այն 3 մաքսակետերն են, որոնցով իրականացվում է ներմուծման և արտահանման զգալի մասը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հանձնարարել էր առաջարկություն ներկայացնել ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Այդ ընթացքում ՊԵԿ-ը մշակել և հավանության արժանանալուց հետո կոմիտեի 5 տարվա ռազմավարական ծրագրում ներառել է ավելի համապարփակ նախագիծ` Գյումրիում կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն, որտեղ կիրականացվի նաև ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն ամբողջությամբ:
Նախագծի իրագործման արդյունքում աշխատանքի հնարավորություն կստանան տարածաշրջանի բնակիչները: Այդ նպատակով ՊԵԿ-ը նախատեսում է դասընթացներ կազմակերպել մասնագետներ պատրաստելու համար: