Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան մարդատար ավտոմեքենաների ներկրման ծավալները 2018 թվականին, 2017թ. համեմատ, զգալի ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ եթե 2017 թվականին Հայաստան ներկրվել է 37 հազար 71 հատ մարդատար ավտոմեքենա, ապա 2018 թվականին այն ավելացել է՝ կազմելով 65 հազար 11 հատ:
Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու 2020 թվականի հունվարից, ինչի արդյունքում մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափն էապես ավելանալու են: Հիմա մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար ՀՀ սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ԱԱՀ, 10 տոկոս մաքսատուրք:
ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն՝ ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի:
Սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջև 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից, իսկ զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում»,-գրում է թերթը: