|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը տեղեկացված է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Մ. Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մեկնաբան Ա. Գևորգյանի ձերբակալության մասին:
«Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագրության հետ։ Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։
Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում։ Քրեական վարույթով այս պահին ձերբակալված է 7 անձ։