Փոխարժեքներ
07 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով Բաքվում ավարտվել է հայազգի գործիչների հարցաքննության փուլը։
Նշենք, որ այս գործով ներգրավվել են ընդհանուր առմամբ 15 անձ, որոնց թվում են՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ սկսվել է փաստաթղթերի ուսումնասիրության փուլը։ Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 10-ին։
Լուսանկարը՝ այսօրվա դատական ֆարսից։