Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի (Lilit Makunts) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտդիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 67 հոդված, որոնցից 54-ը եղել է բացասական, 2-ը դրական, 11-ը՝ չեզոք։
Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բացասական հոդվածներով գերազանցում է մշտադիտարկվող բոլոր քաղաքական գործիչներին։ Այս տեսանկյունից խնդիր ունի նաև ՔՊ PR թիմը, որը պետք է իր քայլերով բալանսավորի իրավիճակը։
Լիլիթ Մակունցը քննադատվել է այն բանի համար, որ իր գործընկերների հետ այցելել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գարեջրատուն։ Լրատվականների մոտ հարց էր առաջացել, թե ինչո՞ւ էին այցելել այնտեղ։
Բացի այդ, լրատվականները գրում են, որ Լիլիթ Մակունցը հերթով զանգահարում է Ստամբուլյան հռչակագրին դեմ իր խմբակցության պատգամավորներին և հորդորում է դեմ չարտահայտվել։
Ինչպես և Ալեն Սիմոնյանի, այնպես էլ Լիլիթ Մակունցի դեպքում համեմատականներ են տարվել 6-րդ և 7-րդ գումարման ԱԺ-ների միջև, և Լիլիթ Մակունցը նույնպես համարվել է պասիվ քաղաքական գործիչ։
ՔՊ թիմը և «Իմ քայլը» դաշինքը պետք է կարողանան իրենց քայլերով բալանսավորել լրատվական դաշտում իրենց վարկանիշը, հակառակ դեպքում այս տեմպերով ճգնաժամը խորանալու է։