Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ. հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 266 հոդված, որոնցից 108-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 145-ը՝ չեզոք։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիմը փորձում է նախարարի համար դրական իմիջ ստեղծել համացանցում, սակայն անտեսում է լրատվական դաշտը, իսկ լրատվական դաշտում Արսեն Թորոսյանի իմիջն ակնհայտ բացասական է։
Ըստ մամուլի հրապարակումների՝ նախարարը սերտ հարաբերություններ է հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ և պատրաստվում է Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը հանձնել նրան։ Այս կենտրոնի շուրջ ծավալվող խոսակցությունները շարունակվում են, և եթե լրատվականի հրապարակումները համապատասխանում են իրականությանը, կնշանակի Արսեն Թորոսյանն այսպես փորձում է ազատվել իր համար խնդրահարույց կենտրոնից։
Ըստ լրատվականների՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի 1-ից ազատվում է աշխատանքից և այս ազատման մեջ մեղադրում են Արսեն Թորոսյանին։ Ըստ հրապարակումների՝ Էդգար Խուրշուդյանի դեմ արշավն իրականացրել է նախարարը։
Հակասություններ կան նաև Առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի միջև։ Նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ Սևանա լճում լողալը վտանգավոր է, իսկ մարզպետը նույն օրերին ցուցադրական լողում էր Սևանա լճում։ Առհասարակ, հասարակությունը համարում է, որ նախարարության հայտարարությունն ուշացած էր։
Մարինա Խաչատրյանը շարունակում է մնալ Արսեն Թորոսյանի հիմնական ընդդիմախոսներից մեկը։ Տիկին Խաչատրյանը շարունակում է պնդել, որ Գարդասիլը վտանգավոր պատվաստանյութ է և մեղադրում է Արսեն Թորոսյանին գարդասիլը պրոպագանդելու մեջ։
Նախարարը վերջերս իր մեքենայով նկարահանում էր իրականացնել՝ փորձելով ցույց տալ իրավախախտների։ Լրատվականները պնդում են, որ այդ նկարահանման ժամանակ ինքը՝ Արսեն Թորոսյանը, մի քանի անգամ խախտում է երթևեկության կանոնները՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Հրապարական համաձայն՝ հորդորում են Արսեն Թորոսյանին կա՛մ տուգանել, կա՛մ զրկել վարորդական իրավունքից։
Հրապարակումների համաձայն՝ DJ Վակցինայի հիմնադրած ընկերության հետ նախարարությունը 20.000 ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստորագրել։ Այս քայլը քննադատվել է, և լրատվակաները նկատել են, որ օրեր շարունակ Արուսիկ Մկրտչյանն անընդհատ գովազդում է Արսեն Թորոսյանին և նրա գործունեությունը։
Արսեն Թորոսյանը վերջերս նաև օրինագիծ էր ներկայացրել նախարարություն, որը հավանության չէր արժանացել Նիկոլ Փաշինյանի կողմից։
Մշտադիտարկման ընթացքում նկատելի է դառնում, որ մերձիշխանական կայքերն ու թերթերն են նույնիսկ բացասական հոդվածներ հրապարակում Արսեն Թորոսյանի մասին, իսկ չընդունված նախագիծը ևս մեկ անգամ հարված էր Արսեն Թորոսյանի իմիջին։ Արսեն Թորոսյանը պետք է կարողանա աշխատել լրատվական դաշտում, և զբաղվել բացառապես իր ոլորտով։ Պետավտոտեսուչի աշխատանքն իրենը չէ։