Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 221 հոդված, որոնցից 93-ը եղել է բացասական, 10-ը՝ դրական, 118-ը՝ չեզոք։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է լրատվականներում բացասական վարկանիշ ունենալ, ընդ որում՝ նրան վերաբերվող բացասական հոդվածներ շարունակում են տեղ գտնել նաև մերձիշխանական լրատվականներում։
Օրերս սևազգեստ մայրերը բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ, վարչապետը դիմելով քաղաքացիներից մեկին՝ արգելեց նրան խոսել, քանի որ վերջինս Մանվել Գրիգորյանի օգնականն է եղել։ Լրատվականների հարապարակման համաձայն՝ նույն տղայի եղբայրը՝ Արտակ Մանուկյանը, Արսեն Թորոսյանի ընկերոջ՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի հրամանով նշանակվել է այդ հիվանդանոցի փոխտնօրեն և ողջ ֆինանսական գործառույթները նրա ձեռքում են։
Ըստ մեկ այլ հրապարակման՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի ԲԿ-ում որպես «վերահսկիչ» նշանակել է իր մորաքրոջ որդուն։ Նշվում է նաև, որ ինչպես Արսեն Թորոսյանն էր խոստացել, Հրազդանի հիվանդանոցում աշխատավարձի բարձրացում չի գրանցվել, ընդհակառակը՝ կրճատումներ են սկսվել։
Լրատվականներում հրապարակում է տեղ գտել, ըստ որի, վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցից հետո, հրաժարականները շարունակվելու են։ Ըստ լրատվականների՝ հաջորդիվ հրաժարական են տալու նախարարներ Արսեն Թորոսյանը և Զարուհի Բաթոյանը։
Սեպտեմբերի 14-ին վթարից հետո 5-ամյա երեխա էր տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն։ Ինչպես նշում են լրատվականները՝ մեծ աղմուկով Գորիսի հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Դավիթ Մանշուրյանը, որի առաջխաղացման հարցով զբաղվում էր անձամբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դեպքից հետո պարզվել է, որ հիվանդանոցը անեսթեզիոլոգ չունի, և մինչ հիվանդանոցի աշխատակազմը որոշել է՝ ինչպես վարվել, 5-ամյա երեխան մահացել է։
Շարունակվում է նաև Մարիա Խաչատրյան-Արսեն Թորոսյան առճակատումը։ Մարիա Խաչատրյանն այս անգամ նշել է, որ նախարարը պետք է դեռ պատասխան տա քաղաքացուն՝ «պասլատ արեք» արտահայտության համար։
Դրական է գնահատվել հոդվածն ու հրապարակումը, ըստ որի՝ զինծառայող Հայկ Սեխիլյանը բուժում է ստանալու Գերմանիայում։