կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-01 15:28
Տնտեսական

ԵԱՏՀ-ն ԵԱՏՄ ներկրվող գյուղտնտապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020-ի համար

ԵԱՏՀ-ն ԵԱՏՄ ներկրվող գյուղտնտապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020-ի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հուլիսի 31-ին քննարկել Է հարցեր, որոնք վերաբերում են մաքսային-տարիֆային կարգավորման, միջազգային համագործակցության, տնտեսության թվայնացման, վիճակագրության, հանրային իրավունքի, Եվրասիական տնտեսական միության երկրների ներքին շուկայի գործառման ոլորտներին: Այդ մասին ասված Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության՝ օգոստոսի 1-ին տարածված մամուլի տեղեկագրում: 

ԵԱՏՀ-ի կոլեգիան ԵԱՏՄ ներկրվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020 թվականի համար: Այդ կապակցությամբ Հայաստանը տեղեկացրել Է 2020 թվականի համար տարիֆային քվոտաների սահմանման անհրաժեշտության բացակայության մասին: 

ԵԱՏՀ-ի կոլեգիայի որոշմամբ նախատեսված Է, որ անդամ պետությունները տարիֆային քվոտաների ծավալներն արտաքին առեւտրական գործունեության մասնակիցների միջեւ կբաշխեն ազգային օրենսդրությանը համապատասխան: Նրանց լիազոր մարմիններն արտադրանքի ներմուծման թույլատրագրեր կտրամադրեն սահմանված տարիֆային քվոտաների շրջանակում: 

Սահմանված տարիֆային քվոտաների շրջանակում երրորդ երկրներից գյուղտնտեսական արտադրանքի ներկրումը թույլատրվում Է ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքներով, քան Միասնական մաքսային տարիֆի դրույքներն են: 

Կոլեգիան հավանություն Է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության միջեւ փոխըմբռնման հուշագրին:

Մի շարք ընդհանուր գործընթացներ են գործարկվել մաքսային կարգավորման ոլորտում: Դրանք ապահովում են մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահման պահեստների սեփականատերերի, մաքսային պահեստների տերերի եւ մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրների ձեւավորումը, վարումը եւ օգտագործումը: Կոլեգիայի համապատասխան կարգադրություններն ընդունվել են ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման համար: