|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Առաջիկա 1,5 տարում ՌԴ-ում դեռ հնարավոր կլինի ձևակերպել տրանսպորտային միջոցների թղթային տարբերակով անձնագրեր` փաստաթղթի էլեկտրոնային տարբերակի հետ մեկտեղ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում Известия-ին հայտնել են, որ ավելի վաղ նախատեսվող էլեկտրոնային անձնագրերի պարտադիր ներդրումը հետաձգվել է: Նման որոշման պատճառը ԵԱՏՄ պետություններին ավտոմեքենաների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային սեգմենտների ստեղծման աշխատանքներն ավարտելու հնարավորություն տրամադրելն է:
Известия-ի տեղեկություններով՝ համակարգը պատրաստ չէ Հայաստանում, Ղրղզստանում և Բելառուսում: Ղազախստանը նախագծի ավարտական փուլում է: