կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-21 22:14
Աշխարհ

Միգուցե Կալիֆորնիայի հրդեհների մեղավորն էլ մենք ենք. Զարիֆի արձագանքը` Թրամփի հայտարարությանը

Միգուցե Կալիֆորնիայի հրդեհների մեղավորն էլ մենք ենք. Զարիֆի արձագանքը` Թրամփի հայտարարությանը

«alikonline.ir»- Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն «ամօթալի» է անւանել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան կապակցութեամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնը:

«Թրամփը՝ սաուդացիների յանցագործութեան կապակցութեամբ իր ամօթալի յայտարարութեան առաջին պարբերութիւնը, զարմանալիօրէն յատկացրել է Իրանին՝ բոլոր տեսակի մտացածին չարագործութիւնների մէջ մեղադրելու համար: Միգուցէ Կալիֆորնիայի հրդեհների մեղաւորն էլ մենք ենք, քանի որ չենք աջագցել անտառային տարածքների փոցխմանը, այնպէս՝ ինչպէս դա անում են ֆինլանդացինները»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Յիշեցենք, որ Խաշեղջիի սպանութեան մասին իր յայտարարութեան զգալի մի մասը Թրափը յատկացրել էր Իրանին՝ տարածաշրջանն անկայունացնելու մէջ մեղադրելու համար: Նա յստակեցրել էր, որ Սպիտակ տունն այնուամենայնիւ մտադիր չէ Խաշեղջիի սպանութեան եւ մարմնի մասնատման պատճառով կոշտ միջոցներ ձեռնարկել Սաուդական Արաբիայի կամ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի դէմ, քանի որ այդ երկիրը «եղել է ԱՄՆ մեծ դաշնակիցը Իրանի դէմ կարեւորագոյն պայքարում»:

Իսկ «անտառային տարածքների փոցխման» մասին Զարիֆի հեգնական ակնարկը վերաբերում է Թրամփի՝ անտառների պահպանման հարցում սխալ կառավարման մասին յայտարարութեանը: Անդրադառնալով Կալիֆորնիայի անտառային աղէտալի հրդեհին, ԱՄՆ նախագհն ասել էր, թէ Ֆինլանդիայի նախագահն իրեն ասել է, որ ֆինլանդացիները երկար ժամանակ են յատկացնում փոցխի միջոցով այդ երկրի անտառների մաքրման համար:

Աւելի ուշ ֆինլանդիայի նախագահը հերքել էր Թրամփի այդ յայտարարութիւնը՝ նշելով, որ նման բան չի ասել ԱՄՆ նախագահին: