|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ խորհրդակցության ընթացքում ՔԿ նախագահը հանձնարարություն է տվել՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:
«Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը ընդգծել է, որ քննիչի տեսական գիտելիքների կատարելագործումը առաջնային խնդիր է. «Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի: Իրավաբանը հարուստ է իր գիտելիքներով»,- ասաց ՔԿ նախագահը:
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահն նաև ընդունել է գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեցող Շիրակի մարզի բնակչուհուն:
ՔԿ նախագահը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում, իր անմիջական վերահսկողությամբ, կձեռնարկվեն անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քաղաքացին շնորհակալություն է հայտնել Հայկ Գրիգորյանին՝ սրտացավ վերաբերմունքի և բարեխիղճ աշխատանքի համար: