Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ՄԱԿ-ի միջազգային զարգացման ծրագիրը հրապարակել է մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը, որում Հայաստանը շարունակում է մնալ նույն՝ 87-րդ տեղում: Վարչապետը նշեց, որ այս հարցում էական բարելավում երեւի պետք է սպասել մեր կրթության համակարգից:
«Մասնավորապես` զեկույցում նշվում է, որ եթե կրթության միջին տեւողությունը 13.5 տարի է, փաստացի միջինը 10.8 տարի է: Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից 12 տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում, եւ այս տարվանից արդեն պետք է այդ փոփոխությունները կյանքի կոչվեն»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հանձնարարեց Կրթության եւ գիտության նախարարությանը` ուշի-ուշով հետեւել այս զարգացումներին եւ աշխատել ՄԱԿ-ի հետ` 2015 թվականի զեկույցում արդեն ճշգրտված վիճակագրական տվյալներ զետեղելու համար: «Գոյություն ունի այս համաթվի մեկ ասպեկտ եւս, եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում ենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը բարելավվում է տասնհինգ կետով: Եվ մենք առաջ ենք անցնում թե հարեւան Վրաստանից, թե Թուրքիայից, եւ թե Իրանից»,- վերջում ընդգծեց վարչապետը: