կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-18 04:08
Առանց Կատեգորիա

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը հանձնարարություն է ստացել

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը հանձնարարություն է ստացել

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը հանձնարարություն է ստացել` պաշտոնական Մոսկվայից պարզել ռուսաստանյան Военный дипломат ամսագրում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հարցազրույցի տպագրման հանգամանքները. ադրբեջանական 1news.az-ին երեկ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը:

Այդ կապակցությամբ դեսպանատունը պաշտոնական հարցում է ուղարկելու Ռուսաստանի արտգործնախարարություն:

Ադրբեջանցիներին չափազանց հուզել է մի բան եւս. ամսագրի մակարդակն ու խմբագրական խորհրդի կազմը: Նախ` ամսագրի ինտերնետային տարբերակի գլխավոր էջում խմբագրական խորհրդի անդամ, ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի ողջույնի խոսքն է: Խմբագրական խորհրդի անդամներից են նաեւ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Նիկոլայ Մակարովը, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Պետդումայի անվտանգության, միջազգային եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովների ղեկավարները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: