Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Միհրան Պողոսյանը պատրաստ է ստանձնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը պաշտպանությունը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սանձազերծված հետապնդումը պայմանավորված է միմիայն վերջինիս կողմից հայտնի գործով իշխանություններին ոչ հաճո որոշման կայացմամբ, իսկ ՀՀ գլխավոր դատախազություն կոչվածը սույն քրեական գործը դատավորի վարույթից «խլելու» այլ տարբերակ չի գտել քան ապօրինի քրեական հետապնդում հարուցելը, ուստի ես՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Միհրան Պողոսյանս, (արտոնագիր 1112) ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբանը։