Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը տեղեկացնում է, որ ամբողջ կազմով ստանձնել է Էդգար Ղազարյանի պաշտպանությունը։
«Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ «Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։
Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։
Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով։
Իրավապաշտպաններ՝
Արսեն Բաբայան
Սերգեյ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան
Վահան Հովհաննիսյան
Ռուբեն Մելիքյան»
Հիշեցնենք՝ երեկ Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական-հասարակական Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե: Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։