|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանը մտադիր է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կրճատման հերթական քայլն իրականացնել սեպտեմբերի 4-5-ը: Այս մասին երեկ՝ հուլիսի 28-ին, Վիեննայում կայացած Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի արտահերթ նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ըստ նրա՝ Թեհրանը մտադիր է սեպտեմբերի սկզբին իրականացնել երրորդ քայլը` ուղղված համաձայնագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների կրճատմանը, ինչի մասին որոշում է կայացվել «Ավելի քիչ՝ ավելի քչի դիմաց» սկզբունքով:
«Մենք իրանցիներին կոչ ենք արել, այնուամենայնիվ, զերծ մնալ դրանից»,- ասել է Ռյաբկովը: