Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները` երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը)՝ առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններն անցկացվելու են մարտի 12-17-ը: Զորավարժություններին մասնակցում է 25 000 զինծառայող: Երկրի ռազմական գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններում ներգրավված է 250 միավոր զրահատեխնիկա, շուրջ 1000 միավոր հրետանի, ինչպես նաև հինգ տասնյակ ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ: