կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 23:22
Աշխարհ

Թբիլիսիում անկարգությունների հրահրման գործով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Թբիլիսիում անկարգությունների հրահրման գործով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին ձերբակալվել է հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի գրոհի փորձը կազմակերպելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ըստ մեղադրանքի, Օկրուաշվիլին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին գրոհել խորհրդարանի շենքը, և հենց ինքն է փորձել մտնել խորհրդարանի շենք` բռնի ձևով: Օկրուաշվիլիի մեղադրանքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում: